Արցախում երեկ կատարվել է 39 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Արցախում հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 888 դեպք, կատարվել է 26 հազար 203 թեստավորում: