Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք՝ 39 թեստավորումից


Երեկ կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 712 քաղաքացու հետազոտություն, որից 903-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 26 հազար 164 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 887 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG