Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության` «քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականինոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի համաձայնությունների իրականացման գործնական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը՝ վերականգնելու համար տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հարավային Կովկասում»։
Երկկողմ հարաբերությունների առումով Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապմդման տրամադրվածությունը։
Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Տես նաև այստեղ