Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Նախագահը Հայաստանի ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության՝ բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:
Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,04 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան: