ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Շառլ Միշելը՝ Փաշինյանին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, արխիվ

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ շնորհավորելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը: