«Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները», - այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները։
«Հայաստանում ծագած ճգնաժամի պատճառը ոչ թե պատերազմում կրած պարտությունն է, այլ ագրեսիայի այն քաղաքականությունը, որ վարում էր Հայաստանը տասնամյակների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ուժ կիրառելով և փոխելով միջազգայնորեն ճանաչված սահմանները», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը կողմ է հարաբերությունների վերականգնմանը՝ «սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիմա վրա»։
«Որոշում կայացնողը Հայաստանն է», - հայտարարել է Բայրամովը՝ հավելելով նաև,որ եռակողմ համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը ձգձգվում է։