Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ հետևում էր հայաստանյան ընտրությունների ընթացքին։
«Կրեմլը հետևում է ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ զարգացման կայուն ուղու վրա», - հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։
Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ Պեսկովն ասել է. - «Կրեմը տեսնում է Փաշինյանի վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»։