ՔՊ-ն խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն, հայտարարում է Փաշինյանը

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամեր առաջ ավարտեց հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով: