Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։
«Առաջին հերթին քվեարկեցի հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի, սա է իմ ընտրությունը», - ասաց երկրորդ նախագահը։
Հարցին, թե իր շանսերն ինչպե՞ս է գնահատում, երկրորդ նախագահը պատասխանեց․ - «Կասկածո՞ւմ եք»։
«Ազատության» հարցին՝ եթե հաղթի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ տեղ է զբաղեցնելու իր կառավարությունում, Քոչարյանը պատասխանեց․ - «Երևի ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեր հետ է, թե հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի, դեռ մենք չենք խոսել»։