Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ անցան նաև Բելգիայի և Նիդերլանդների հավաքականները:
Երեկ մրցաշարի երկրորդ տուրում բելգիացիները և հոլանդացիները, համապատասխանաբար 2:1 և 2:0 հաշիվներով առավելության հասնելով Դանիայի և Ավստրիայի հավաքականների նկատմամբ, անկախ խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի արդյունքներից, 6-ական միավորով միանձնյա գլխավորեցին B և C խմբերի աղյուսակներն ու ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյօֆին:
Հիշեցնենք՝ նախօրեին 1/8 եզրափակիչ էր դուրս եկել Իտալիայի հավաքականը:
Մրցաշարի նոր կարգի համաձայն՝ 1/8 եզրափակիչ են անցնում ոչ միայն 6 խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը, այլև երրորդ տեղերը գրաված հավաքականներից 4-ը՝ ըստ միավորների և այլ արդյունքների: