Մատչելիության հղումներ

Էրիկսենը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել ջերմ մեսիջների համար


Այսօր հրապարակվել է հիվանդանոցում գտնվող՝ Դանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Քրիստիան Էրիկսենի լուսանկարն ու նրա գրառումը, որտեղ նա վստահեցնում է, որ իրեն լավ է զգում, ու շնորհակալություն է հայտնում աջակցության բազմաթիվ մեսիջների համար։

«Շատ շնորհակալ եմ ձեր ջերմ ու զարմանալի ողջույնների ու մեսիջների համար ամբողջ աշխարհից։ Դա իսկապես շատ մեծ նշանակություն ունի իմ և ընտանիքիս համար», - գրել է նա Դանիայի հավաքականի Ինստագրամի էջում այսօր հրապարակված ուղերձում։

29-ամյա Քրիստիան Էրիկսենը հունիսի 12-ին խաղադաշտում կորցրել էր գիտակցությունը և վայր ընկել։ Նրան խաղադաշտում 15 րոպե շարունակ բժշկական օգնություն էր ցուցաբերվել, որից հետո Էրիկսենը տեղափոխվել էր հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2020-ի Դանիա- Ֆինլանդիա հանդիպմանը։ Ընդհատված հանդիպումը վերսկսվել էր մեկուկես ժամ անց և ավարտվել ֆինների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG