Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը բարձր է գնահատել հայ ձերբակալվածների ազատ արձակումը ականապատված քարտեզները փոխանցելու դիմաց։
Թվիթերի իր էջում երեկ երեկոյան նա գրել է, որ դա փոխվստահության վերականգնման առաջին քայլն է, և նշել, որ Եվրամիությունը պաշտպանում է այդ գործընթացն ու կշարունակի օգնություն առաջարկել առաջընթացն արագացնելու համար։
Շառլ Միշելը Բրիտանիայում մասնակցում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին։