ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Երեկ Հայաստան վերադարձավ ադրբեջանական գերության մեջ հայտնված15 հոգի:

Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։