Մատչելիության հղումներ

15 գերի վերադառնում է Հայաստան


 Հայ գերիները վերադառնում են հայրենիք, արխիվ
Հայ գերիները վերադառնում են հայրենիք, արխիվ

15 գերի վերադառնում է Հայաստան, հայտնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր 15 եղբայրները վերադառնում են», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հրապարակել է գերությունից վերադարձածների անունները. «Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր

Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան

Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս

Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս

Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի

Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ

Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս

Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի

Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր

Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր

Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր»:

Դատելով այս ցուցակից, հայրենիք վերադարձածներից 4-ը մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանագծին գերեվարված 6 զինծառայողներից են:

Նշենք, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ: Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:

Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG