Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ կապված մեծ ակնկալիքներ չկան: Լավրովի խոսքով, ինքնին դրական է, որ հանդիպում են երկու գերտերությունների ղեկավարները:
«Չունենք չափազանցված ակնկալիքներ, առաջխաղացման պատրանքներ, բայց կա ամենաբարձր մակարդակով մտքեր փոխանակելու անհրաժեշտություն, հասկանալու, թե որոնք են սպառնալիքները երկու միջուկային գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համար, և երկու լիդերների երկխոսության բուն փաստն ինքնին արդեն դրական է, և այդ հարցում լիովին համաձայն ենք մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր է մեկնում Եվրոպա, որտեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Ռուսաստանցի պաշտոնակից Պուտինի հետ նրա հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: