Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախում հունիսի 5-ին կատարվել է 19 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի դեպք չի հաստատվել։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք: Կատարվել է 25 հազար 503 թեստավորում: