Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել


Արցախում երեկ կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի դեպք չի հաստատվել։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8032 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք: Կատարվել է 25 հազար 484 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG