4 օր առաջ` մայիսի 27-ին, արտգործնախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղալաչյանը, «Ազատությանը» հայտնում են նախարարությունից:
Գագիկ Ղալաչյանը փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել էր պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը: Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Անվտանգության խորհրդի նիստից ժամեր անց։ Նույն նիստի ընթացքում Փաշինյանը հանդես էր եկել սահմանային իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված առաջարկով։
Այսօր նաև մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումն է դադարեցրել Աննա Նաղդալյանը: