Հայաստանի նախագահի աշխատակազմը դեռ չի ստացել Արա Այվազյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը, հայտնում են նախագահականից։
Թե ինչու դեռ Նիկոլ Փաշինյանն առաջարկությունը չի ներկայացրել, «Ազատություն»-ը փորձեց պարզել գործադիրի ղեկավարի մամուլի քարտուղարից, սակայն նա մեր զանգերն անպատասխան է թողնում։
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ։