Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների նոր միջադեպերով և կողմերին զսպվածության կոչ է անում, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, որոնցից վերջինը 2021 թվականի մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարումն է»,- ասվում է հաղորդագրությունում:
«Ֆրանսիան կոչ է անում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից», - նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Փարիզը նաև շեշտում է, որ երկու երկրների միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն բանակցությունների շրջանակում, որպեսզի չստեղծվի մի իրավիճակ, երբ մի կողմը մյուսին կանգնեցնում է կատարված փաստի առջև: