Մատչելիության հղումներ

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով


Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով, այդ մասին ըստ ՏԱՍՍ գործակալության` ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է ԵՄ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցում։

«Ռուսական կողմից վերահաստատվել է առկա բոլոր խնդիրները բանակցություններով կարգավորելու կոչը։ Ռուսաստանը պատրաստ է նաև հետագայում հնարավոր աջակցությունը ցուցաբերել գործընթացին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շուրջ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում։

Ավելի վաղ՝ երկու օր առաջ, երբ Գեղարքունիքի մարզում հայկական կողմից զինվոր էր սպանվել, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը Թվիթերի իր էջում գրել էր․ «Մտահոգիչ տեղեկություններ են ստացվում հայ-ադրբեջանական սահմանից։ Զինված ուժերը խիստ մոտ են տեղակայված միմյանց, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում»։

XS
SM
MD
LG