Երեկ կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 728 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 25 հազար 180 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 749 դեպք: