Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 92 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել


Արցախում մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 749 դեպք, կատարվել է 25 հազար132 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG