Նիկոլ Փաշինյանը ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: «Ռազմական դրություն կարող է իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ: Մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք», - Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երեկ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։