Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ հայտարարությամբ։
«Բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ նախագահին` ռազմական օգնության խնդրանքով։
Կրեմլի խոսնակը նախօրեին դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով։