Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 212-ով՝ հասնելով 221 հազար 139-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 323-ով և հասել 209 հազար 222-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 771 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 42 հազար 821-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 346-ի, ևս 1064 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 507 մարդ։