Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 67-ով՝ հասնելով 220 հազար 927-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 445-ով և հասել 208 հազար 899-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 377 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 39 հազար 50-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 333-ի, ևս 1060 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 635 մարդ։