Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 282-ով, բուժվածներինը՝ 636-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 282-ով՝ հասնելով 220 հազար 729-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 636-ով և հասել 208 հազար 100-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 178 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 33 հազար 513-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 314-ի:

Նախորդ օրն, ըստ Առողջապահության նախարարության, արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1058 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 257 մարդ։

XS
SM
MD
LG