Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահից օգնություն չի խնդրել, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Պատասխանելով հարցին` արդյո՞ք Պուտինն ու Փաշինյանը երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը, Պեսկովն ընդամենն ասել է, թե Ռուսաստանի նախագահը կիսել է այդ մտահոգությունը։
«Նախագահ Պուտինը հատուկ նշել է [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի] եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին` հրադադարի պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։