Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Ըստ պաշտոնական Կրեմլի, կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի շուրջ։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խիստ կատարման անհրաժեշտությունը, նախ և առաջ՝ հրադադարի պահպանման մասով», - հաղորդում է ՌԴ նախագահի աշխատակազմը։
Ռուսական կողմը, ըստ Կրեմլի, հաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը և Երևանի ու Բաքվի միջև սերտ կապերի պահպանումը՝ հանուն տարածաշրջանի կայունության ապահովման։
«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, կողմ է արտահայտվել կառուցողական երկխոսությանը և փոխգործակցությանը, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտա-լոգիստիկ միջոցների վերականգնման հարցերին», - հաղորդում է Կրեմլը։
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։