Պաշտոնական Վաշինգտոնը զսպվածության կոչ է անում Երևանին և Բաքվին։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում սրված լարվածությանը։ Տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և կոչ ենք անում զսպվածությություն ցուցաբերել՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար», - Թվիթերի իր էջում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: