ՀՀ ԶՈւ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Զապադ-2021»-ի նախապատրաստման բանակցություններին

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցել էին, որ Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում մասնակցելու են երկու զորավարժության՝ «Զապադ» և «Մարտական եղբայրություն- 2021»։