Մատչելիության հղումներ

ՀՀ Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանում կմասնակցեն երկու զորավարժության


Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կմասնակցեն երկու զորավարժության, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ի թիվս այլ հարցերի, քննարկել էին նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:

«Ազատությանն» հարցմանն ի պատասխան պաշտպանական գերատեսչությունից փոխանցեցին, որ առաջինը Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Զապադ» համատեղ ռազմավարական զորավարժությունն է։ Երկրորդը՝ «Մարտական եղբայրություն- 2021» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում անցկացվելիք ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն»-ը։

Զորավարժությունների անցկացման հստակ վայրը և ժամկետները Պաշտպանության նախարարությունից առաջարկում են ճշտել ՌԴ իրավասու մարմիններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG