Ազգային ժողովն այսօր կգումարի վարչապետի ընտրության հարցով երկրորդ նիստը

Ազգային ժողովն այսօր ժամը 12:00-ին իրավունքի ուժով կգումարի վարչապետի ընտրության հարցով երկրորդ նիստը:

Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Մայիսի 3-ին խորհրդարանը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ։

Փաշինյանի վարչապետի միակ թեկնածուն էր։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։