Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը։
Դրան մասնակցել են 12 հազար զինծառայողներ,191 միավոր զրահատեխնիկա, 76 ռազմական օդանավ և ուղղաթիռ։ Զորահանդեսին հետևել են նաև արևմտյան պետությունների՝ Մոսկվայում հավատարմագրված դեսպանները։
Միակ օտարերկրյա առաջնորդը, որ ներկա է եղել Կարմիր հրապարակում այսօր կայացած շքերթին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էր։