Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Փաշինյանը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձինք այսօր ներկա են նաև Հաղթանակ զբոսայգում մայիսի 9-ի առթիվ տոնական միջոցառմանը:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Փաշինյանը շնորհավորել է վետերաններին ու ազատամարտիկներին՝ նրանց տոնական օրվա առթիվ: