Արտակարգ դրությունը Տոկիոյում ու Ճապոնիայի երեք այլ շրջաններում երկարաձգվեց մինչև մայիսի վերջ

Ճապոնիա, Տոկիո - Օլիմպիական օղակները Ազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց, 2020թ․

Ճապոնիան որոշեց մինչև այս ամսվա վերջ երկարաձգել արտակարգ դրությունը մայրաքաղաքում և երեք այլ շրջաններում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։

Երկրի վարչապետը միաժամանակ իրական համարեց ամառային Օլիմպիադայի անցկացումը Տոկիոյում ամիսներ անց։

Կառավարությունը հայտարարել է, թե նպատակ ունի «կարճատև, բայց արդյունավետ միջոցներով կանխել վարակի տարածման չորրորդ ալիքը»։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները դիտարկում են համաճարակի դեմ պայքարի մի շարք քայլեր, որոնք կպաշտպանեն Ճապոնիայի բնակչության անվտանգությունն ու առողջությունը։

Համավարակի պատճառով հետաձգված 2020 թվականի ամառային խաղերը Տոկիոյում կանցկացվեն այս տարի՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: