Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը Տոկիոյում և Ճապոնիայի երեք այլ շրջաններում կարող է երկարաձգվել մինչև մայիսի վերջ


Ճապոնիա, Տոկիո, մարտ, 2021թ.
Ճապոնիա, Տոկիո, մարտ, 2021թ.

Ճապոնիայի կառավարությունն այսօր կքննարկի մայրաքաղաք Տոկիոյում և երեք այլ շրջաններում COVID-19-ի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի վերջ երկարաձգելու հարցը՝ փորձելով զսպել կորոնավիրուսի դեպքերի աճը երկրում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումից մի քանի ամիս առաջ:

Էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիշիմուրան երեկ հայտարարել է, որ Տոկիոյում և Օսակայում նոր դեպքերի թիվը դեռ բարձր է: «Մասնավորապես Օսական բավականին վտանգավոր իրավիճակում է գտնվում», - ասել է Նիշիմուրան:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն այս տարի՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

XS
SM
MD
LG