ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Մանչեսթր Սիթի»-«Չելսի», Եվրոպա լիգայինը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-«Վիլյառեալ»

Դրվագ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի «Չելսի» - «Ռեալ» հանդիպումից, Լոնդոն, 5-ը մայիսի, 2021թ.

Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղերի մասնակիցները: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մայիսի 29-ին Ստամբուլում կհանդիպեն անգլիական երկու ակումբներ՝ «Մանչեսթր Սիթի»-ն և «Չելսի»-ն, իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչում մայիսի 26-ին Գդանսկում՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը և իսպանական «Վիլյառեալ»-ը:

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքներով «Մանչեսթր Սիթի»-ն առավելության հասավ «Պարի Սեն-Ժերմեն»-ի նկատմամբ՝ 2:1 և 2:0, «Չելսի»-ն՝ Մադրիդի «Ռեալ»-ի՝ 1:1 և 2:0, «Մանչեսթր Յունայթեդ»-ը՝ «Ռոմա»-ի՝ 6:2 և 2:3, իսկ «Վիլյառեալ»-ը՝ «Արսենալ»-ի՝ 2:1 և 0:0 հաշիվներով: