Նոր մրցաշրջանում աշխարհահռչակ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ Մոուրինյոյի հետ պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2024 թվականը։
«Ռոմա»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Մարզական մեկնաբանների գնահատմամբ՝ մարզիչի փոփոխության պատճառը «Ռոմա»-ի վերջին ամիսների անհաջողություններն են։ Իտալիայի Ա Սերիայում 34 խաղից հետո թիմը 55 միավորով 7-րդ տեղում է։ Վերջին վեց պաշտոնական խաղերում իտալական ակումբը ոչ մի հաղթանակ չի արձանագրել։