Պատերազմից ի վեր իրականացվել է 3 հազար 750 անձի ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3 հազար 396 անձի մահվան վկայական․ Ավանեսյան

Իրականացվել է պատերազմի զոհերի 3 հազար 750 անձի ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3 հազար 396 անձի մահվան վկայական, այսօր հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի՝ Առողջապահության նախարարությունում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Ավանեսյանի խոսքով՝ ԴՆԹ փորձանմուշների գործընթացը շարունակվում է, աշխատանքները կազմակերպվում են նաև Ռուսաստանի Դաշնության և Նիդերլանդների գործընկերների հետ համագործակցությամբ:

Նշենք, որ կան մարմին ու մասունքներ, որ դեռ նույնականացված չեն։