Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 151 միլիոն մարդ

Կորոնավիրուսի դեմ պատվաստում, Թաիլանդ

Աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 151 միլիոնը, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 3 միլիոն 180 հազար մարդ:

Անցած օրում արձանագրվել է վարակման 808 հազար 563 նոր դեպք, մահացել է 12 հազար 870 հիվանդ:

Միայն Հնդկաստանում մեկ օրում վարակվել է 368 հազար 147 մարդ: Ընդհանուր հաշվով այդ երկրում վարակվածների թիվը մոտենում է 20 միլիոնին:

Միացյալ Նահանգներում ախտահարվել է ավելի քան 32 միլիոն 420 հազար մարդ, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, COVID-19-ից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 577 հազար մարդ:

Ռուսաստանում ախտահարվածների թիվն անցել է 4 միլիոն 823 հազարը, մահացել է 110 հազար 862 հիվանդ: