«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարում է, որ որոշել է մասնակցել հունիսի 20-ին հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ դաշինք կազմելու գործընթացը:
Նշելով, որ «ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է» «Հայրենիք» կուսակցության խորհուրդը համոզմունք է հայտնել, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու են ազգի և ժողովրդի կամքն ու երազանք։
«Սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի», - ասված է խորհրդի այսօր տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: