Այսօր Չինաստանի կառավարության աջակցությամբ Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի նոր պատվաստանյութը, որը, նախատեսվածի համաձայն, Երևանում կլինի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Չինաստանի դեսպանը:
«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ», - նշել է դեսպան Ֆան Յոնգն իր գրառման մեջ։
Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտնել էր, որ Հայաստան է ներկրվելու չինական «Սինովակ» (Cinovak ) ընկերության արտադրած Coronavak պատվաստանյութը, բացի այդ COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվեն ևս մի քանի տեսակի պատվաստանյութեր, թե որոնք և ինչ դեղաչափով, դեռ հստակ չէ:
Այժմ Հայաստանում կիրառվում են բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և ռուսական Sputnik V-ն: