Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Այսօր դատական նիստի ժամանակ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը կրկին պնդեց՝ իր պաշտպանյալին կալանավորելու անհրաժեշտություն ի սկզբանե չի եղել։ Փաստաբանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանը Վերաքննիչ դատարանի որոշումից հետո շուրջ 5 ամիս գտնվել է ազատության մեջ ու որևէ անօրինական արարք չի գործել, բոլոր դատական նիստերին ներկայացել է, ուստի, ըստ Կարեն Մեժլումյանի, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և օրինական էր։