Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որի օրակարգում ռուսական զորքի մտահոգիչ կուտակումն է Ուկրաինայի սահմանների մոտ։ Այցի նախաշեմին Կիևը կրկին հորդորել է եվրոպացի դաշնակիցներին թույլ տալ, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
«Եթե Եվրամիությունն ու Էմանյուել Մակրոնը մեզ համարում են եվրոպական ընտանիքի իրական անդամ, պետք է նաև գործեն համապատասխանաբար»,- այցից առաջ Le Figaro -ին ասել է Զելենսկին, հավելելով,- «Մենք չենք կարող անվերջ կանգնել ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության սպասասրահում»։
Մակրոնն ու Զելենսկին այսօր դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն, ավելի ուշ նրանց տեսակապի միջոցով կմիանա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։