Մատչելիության հղումներ

Կրեմլում ակնկալում են, որ կկարողանան համոզել Անկարային՝ փոխել դիրքորոշումը Ղրիմի հարցում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում կարծում են, որ ժամանակի ընթացքում կարող են համոզել Թուրքիային՝ փոխել դիրքորոշումը Ղրիմի հարցում։ «Ռուսաստանը հույս ունի հետևողական աշխատանքով համոզել թուրք գործընկերներին, որ նրանց քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէ», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չնայած Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին՝ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Անցած շաբաթ նախագահ Ռեջեփ Էրդողանը վերահաստատել էր այս դիրքորոշումը՝ Անկարայում ջերմ ընդունելության արժանացնելով Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։

Այսօր, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ հանդիպումից հետո ռուս-թուրքական հարաբերություններում սառնություն է մտել, Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է․ - «Ճիշտ հակառակը՝ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ է՛լ ավելի են զարգանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG