«Ամեն ինչ փոխվելու է». պաշտպանության փոխնախարարը՝ բանակի բարեփոխումների մասին

Բանակում փոխվելու է և կփոխվի ամեն ինչ, այսօր հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին։

Լրագրողները մասնավորապես հետարքրվեցին փոխնախարարից, թե հայտարարված բարեփոխումենրի շրջանակում մասնավորապես ի՞նչ է փոխվելու բանակում։ «Փոխվելու է և կփոխվի ամեն ինչ։ Երբ որ արդյունքները տեսանելի լինեն, դուք կտեսնենք», - ասաց փոխնախարարը։

Հարցին, թե գերիների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, Արման Սարգսյանը պատասխանեց․ - «Հօգուտ Հայաստանի Հանրապետության»։

Օրերս վարչապետը հայտարարեց, որ բանակում խորը և բովանդակային բարեփոխումների գործընթացն արդեն սկսվել է։

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոխել», - ասաց Փաշինյանը։