Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Նախօրեին Մոսկվայում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ բանակցությունների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ «Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռազմակայանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է», - հայտարարել է Գերասիմովը։