Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հաղորդելով, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման արծարծվել է Լուկաշենկոյի՝ Ադրբեջան ապրիլի 13-14-ը կատարած այցի համատեքստում»։

Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներն ու առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։